Սահմանամերձ համայնքներին պետական աջակցությունն ապահովելու համար 2026թ․ ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Խոսքն, ըստ նախարարի, սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ հողի հարկի աջակցության մասին է։
Տուժած համայնքներին տրամադրվող ֆինանսական օգնությունը եւս կշարունակվի։
«2026թ․ պետական բյուջեով տուժած բնակավայրերի եւ համայնքների բյուջեներին համայնքային ներդրումների համար նախատեսված է 834.7 միլիոն դրամ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
 
			 
			 
								 
								 
								 
								 
								