«Բացի այդ, վերը նշված համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցը Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, որոնց մասնակցել են մի շարք անձինք, մինչդեռ իրականում աճուրդները սահմանված կարգով չեն կայացել, իսկ աճուրդային գործերում, հաղթողից բացի, այլ մասնակցի անունով լրացված հայտերը չեն համապատասխանել իրականությանը, կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները, իսկ աճուրդային գործում որպես հաղթող չճանաչված «մասնակիցը» չի մասնակցել աճուրդին։
Վերը նշված հանցանքերի համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (21 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49․178․000 ՀՀ դրամը վերականգնվել է։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
