Ո՞ր դիրքերում են բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ բանկերը շարունակում են իրենց կայուն դիրքերը պահպանել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Հայաստանում գործունեություն ծավալող թվով 18 բանկերը միասին 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետբյուջե են վճարել մոտ ֏ 134 մլրդ` 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով ավելի:

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2025թ․ հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի ծավալներով ՀՀ առևտրային բանկերի շարքում առաջին հորիզոնականում է հայտնվել Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել մոտ ֏32 մլրդ-ի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Բանկի վճարած հարկերի ծավալներն աճել են մոտ 4 անգամ։ Այս արդյունքներով Արդշինբանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ էապես բարելավելով դիրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ



Շուրջ ֏25 մլրդ հարկ. երկրորդ տեղում է Ամերիաբանկը, որը 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ 2025-ի համադրելի ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 22%-ով ավելի հարկ։ Իսկ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ պահպանելով իր դիրքերը 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ։

Երրորդ հորիզոնականում է Ակբա բանկը, որը 2025թ․ հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ ֏11 մլրդ-ի հարկ` 3%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ակբա բանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 19-րդն է՝ հետընթաց արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։



2025թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարած հարկերի ծավալներով ցանկում վերջին երեք հորիզոնականներում են հայտնվել Բիբլոս Բանկ Արմենիան, Արցախբանկը, և Մելլաթ բանկը։ Վերջիններս 2025թ․ հունվար-սեպտեմբերին վճարել են համապատասխանաբար ֏0․93 մլրդ, ֏ 1․5 մլրդ և ֏ 1․6  մլրդ հարկ։ 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Բիբլոս Բանկ Արմենիանյի վճարած հարկերի ծավալներն աճել են 14%-ով, Մելլաթ բանկի պարագայում ՝ 18%-ով, իսկ Արցախբանկի դեպքում՝ 22%-ով։  Նկատենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Բիբլոս Բանկ Արմենիան զբաղեցրել է 288-րդ, Մելլաթ բանկը՝ 165-րդ, և Արցախբանկը՝ 186-րդ հորիզոնականները։

Հարկ է նշել, որ 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Բիբլոս բանկը, Մելլաթ բանկը և Արցախբանկը բարելավել են իրենց դիրքերը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով