2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանն այսօր հերթը առողջապահությանն էր:
Նախարար Անահիտ Ավանեսյանը 2026 թվականի առողջապահության պետական բյուջեն որակեց որպես պատմական` նշելով, որ այն 2018 թվականի համեմատ կրկնակիից ավելի աճել է: 2026 թվականին պետական բյուջեից առողջապահությանը կուղղվի 210 մլրդ 911 մլն դրամ:
2025 թվականի համեմատ այն ավելին է 44 մլրդ 313 մլն դրամով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
