Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Սերբիան կհամոզի «Գազպրոմին» վաճառել իր բաժնեմասը NIS (Naftna industrija Srbije) նավթագազային ընկերությունում կամ ազգայնացնել այն, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մերժել է ռուսական ընկերության դեմ ուղղված «ցանկացած միակողմանի քայլ»՝ ասելով.
«Ես ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ էլ ֆաշիստ», — նշվում է հաղորդագրության մեջ։
NIS-ը Բալկանների ամենամեծ էներգետիկ ընկերությունն է, որը զբաղվում է նավթի և բնական գազի հետախուզմամբ, արտադրությամբ և վերամշակմամբ։
«Գազպրոմ Նեֆտը» NIS-ում ունի ամենամեծ բաժնեմասը՝ 44.85%, իսկ «Գազպրոմը»՝ 11.3%։ Սերբիան՝ 29.87%։
Ընկերությունում ռուսական բաժնեմասը ԱՄՆ-ին դրդեց պատժամիջոցներ կիրառել NIS-ի դեմ։ Այս պատժամիջոցները սահմանվել են դեռևս հունվարին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, սակայն Վաշինգտոնը այդ ժամանակվանից ի վեր վեց անգամ հետաձգել է պատժամիջոցները։
Հոկտեմբերի 9-ին ընկերությունը հայտարարեց, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան կբախվի «ծանր հետևանքների»՝ NIS-ի դեմ պատժամիջոցների պատճառով: Սերբիայի նախագահը նաև ընդգծել է Վաշինգտոնի պատրաստակամությունը դադարեցնել պատժամիջոցները՝ ընկերության ազգայնացման պայմանով, սակայն նա բացառել է նման քայլը: Այնուամենայնիվ, նախագահը նախկինում առաջարկել էր NIS-ի ռուսական բաժնետոմսերը մոտավորապես 600 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում