Հարավային Կորեան ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել կառուցել միջուկային սուզանավ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
«Ես նրանց թույլատրել եմ կառուցել միջուկային սուզանավ, այլ ոչ թե այն հնացած և շատ ավելի քիչ մանևրային դիզելային սուզանավերը, որոնք նրանք ունեն հիմա», — գրել է նա։
Ավելին, նա ասել է, որ Սեուլը համաձայնել է վճարել 350 միլիարդ դոլար ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցման համար։
Նախագահը հավելել է, որ Հարավային Կորեան նաև համաձայնել է գնել ամերիկյան նավթի և գազի մեծ ծավալներ։
«Հարավկորեական հարուստ ընկերությունների և գործարարների կողմից մեր երկրում կատարված ներդրումները կգերազանցեն 600 միլիարդ դոլարը։ Մեր ռազմական դաշինքն ավելի ուժեղ է, քան երբևէ», — ընդգծել է նա։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, Թրամփը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում