Disney-ի բաժնետոմսերը վերջին 21 տարվա ամենամեծ անկումն են գրանցել

1 Min Read

Walt Disney Co.-ի բաժնետոմսերը վերջին 21 տարվա ընթացքում ամենամեծ մեկօրյա անկումն են գրանցել։

Warner Bros.-ի, Discovery Inc. Lions Gate Entertainment Corp.-ի և AMC Entertainment Holdings Inc.-ի բաժնետոմսերը վաճառվել են 10 դոլարից պակաս գնով: Paramount Global-ն այս տարի կորցրել է իր արժեքի կեսը։

Disney20,2 միլիարդ դոլար եկամուտը մոտ 1 միլիարդ դոլարով պակաս էր վերլուծաբանների կանխատեսումներից: Շահույթը նվազել է մինչև 30 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց՝ զիջելով վերլուծաբանների կանխատեսված 51 ցենտին:

Օրվա վերջում Disney-ի բաժնետոմսերն անկում ապրեցին 13%-ով, ինչը մեկօրյա ամենամեծ անկումն է 2001 թվականի սեպտեմբերի 17-ից ի վեր:

Այս եռամսյակի միակ հաջողությունը Netflix Inc.-ն էր: Անցած եռամսյակում ընկերությունը հայտնել է սպասվածից ավելի լավ՝ 2,41 միլիոն նոր բաժանորդների մասին, սակայն Netflix-ի բաժնետոմսերը այս տարի նվազել են 57%-ով:

Այս տարի S&P 500 Media & Entertainment ինդեքսում ընդգրկված մեդիա ընկերություններից ամենամեծ կորուստը Facebook-ի մայր ընկերությունն է՝ Meta Platforms Inc-ը, որն իր գրեթե ողջ եկամուտը ստանում է գովազդից։ Ընկերության բաժնետոմսերն էժանացել են 70%-ով։

Share This Article