Ամենամեծ ստեյբլքոինի՝ USDT-ի թողարկող Tether ընկերությունը, կանխատեսում է մոտ 15 միլիարդ դոլարի շահույթ 2025 թվականի արդյունքներով։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Արդոինոն Շվեյցարիայում անցկացվող Plan B ֆորումում, հայտնում է Bloomberg-ը։
Արդոինոյի խոսքով՝ մեծ ներդրողներ շարունակում են հետաքրքրվել Tether-ով, չնայած ընկերությունը արտաքին ֆինանսավորման կարիք չունի։ Ներկայում քննարկվում է մինչև 20 միլիարդ դոլարի ներդրումային փուլ՝ 3% բաժնեմասի դիմաց, ինչը ենթադրում է ընկերության գնահատում շուրջ 500 միլիարդ դոլար։ Հնարավոր ներդրողների թվում են SoftBank-ը և Ark Invest-ը։
Շուկայում շրջանառվում է մոտ 183 միլիարդ դոլարի USDT, ինչը կազմում է ստեյբլքոինների շուկայի շուրջ 60%-ը։ Tether-ի հիմնական եկամուտը ձևավորվում է USDT-ի պահուստային միջոցների եկամուտներից, որոնք հիմնականում ներդրված են ԱՄՆ կարճաժամկետ պետական պարտատոմսերում։ Անցած տարի ընկերության շահույթը կազմել էր 13 միլիարդ դոլար, իսկ այս տարի սպասվում է աճ՝ բարձր տոկոսադրույքների շնորհիվ։
Արդոինոն նշել է, որ Tether-ի բիզնեսի մարժան կազմում է 99%, ինչը ցույց է տալիս ընկերության բացառիկ շահութաբերությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում