Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:
Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 28-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող շուկայի՝ արտաշատցի 38-ամյա տղամարդու տաղավարում հայտնաբերել են 1810 տուփ առանց ակցիզային դրամանիշերի տարբեր տեսակի ծխախոտներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում