Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ

1 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Լուկաշին գյուղում «Ալվան» ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություններ, ոռոգման նպատակով ջրառ են կատարել ապօրինի խորքային 1-ական հորից։
Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող Ռ.Մ.-ն արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը։
«Ալվան» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 դրամ չափով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով