Փարիզում բացվել է թռչող տաքսիների կենտրոն

1 Min Read

Ֆրանսիան բացել է էլեկտրական օդային տաքսիների փորձարկման կենտրոն՝ նպատակ ունենալով 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի համար ներդնել աշխարհում առաջին նման ծառայությունը՝ օգտագործելով ինքնաթիռների նոր կատեգորիա։

Aeroports de Paris-ը, որը կառավարում է Ֆրանսիայի մայրաքաղաքի հիմնական օդանավակայանները, կենտրոնը կգործարկի բրիտանական Skyports Ltd. ընկերության հետ միասին, որը հանդիսանում է այսպես կոչված Vertiport-ների՝ թռչող տաքսիների բազաների առաջատար ծրագրավորող:

Հինգշաբթի օրը բացված Pontoise Cormay օդանավակայանի կենտրոնը միավորում է ուղևորների տերմինալը, թռիչքուղին, թռիչքների կառավարման տարածքը՝ որքան հնարավոր է նման 2024 թվականի կոնֆիգուրացիային:

Volocopter GmbH-ի մեկնարկի շրջանակում eVTOLs(այսպես են կոչվում թռչող տաքսիները) մշակողը ավարտել է սովորական օդային երթևեկության մեջ ինտեգրված թռիչքը:

Նախագծին աջակցում են նաև RATP խումբը, որն ապահովում է Փարիզի տարածքում հասարակական տրանսպորտը, և ավիացիոն կարգավորող DGAC-ը, ինչպես նաև տրանսպորտի նախարարությունը:

ADP-ի գործադիր տնօրեն Ավգուստին դե Ռոմանեն ասել է, որ փորձարկման վայրի բացումը նոր և վճռական քայլ է էլեկտրական օդային շարժունակության զարգացման գործում ։

 

Կիսվեք այս հոդվածով