Հիմնանորոգվում է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ճանապարհի 10.5 կիլոմետրանոց հատվածը

0 Min Read

ՀՀ պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար (Հ-21) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+440 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 10.5 կմ է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկելի մասում այժմ տեղադրվում է խճավազային խառնուրդ, հիմնանորոգվում են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, գյուղամիջյան հատվածներում կառուցվում են մայթեր, կատարվում են նաև այլ բնույթի աշխատանքներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով