ԵՄ-ում սպասվում է ռեցեսիա

1 Min Read

ԵՄ-ում, եվրոյի գոտում և եվրոպական խոշոր երկրներում 2022 թվականի չորրորդ եռամսյակում ռեցեսիա կսկսվի։ Այս մասին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

Ըստ նրա՝ ԵՄ-ի և եվրոգոտու տնտեսությունները կնվազեն 2022 թվականի չորրորդ եռամսյակում և 2023 թվականի առաջին եռամսյակում, կգրանցվի տեխնիկական անկում:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի համար Եվրահանձնաժողովը կրճատել է ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումները ԵՄ-ում և եվրոգոտու երկրներում մինչև 0,3%՝ գարնանային կանխատեսումների 2,7%-ի դիմաց։

Կանխատեսվում է, որ գնաճը ռեկորդային բարձր կլինի. Եվրահանձնաժողովը 2022 թվականի համար եվրոգոտու կանխատեսումը բարձրացրեց մինչև ռեկորդային 8,5% և մինչև 6,1% 2023 թվականի համար:

ԵՄ 27 երկրների համար 2022 թվականին գնաճը կկազմի 9,3%։

Կիսվեք այս հոդվածով