Bloomberg-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինի այցից մի քանի շաբաթ առաջ Հնդկաստանը և Ռուսաստանը ստորագրել են համաձայնագիր՝ Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության վերաբերյալ։
Պետական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերությունը հայտարարել է ռուսական Միավորված ավիաշինական կորպորացիայի հետ պայմանագրի կնքման մասին։ Համաձայն այս պայմանագրի՝ HAL-ը կստանա SJ-100 ինքնաթիռների արտադրության իրավունքները և նախատեսում է կազմակերպել դրանց թողարկումը Հնդկաստանի ներքին շուկայի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում