ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
— արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից.
— սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում.
— արտադրական շինությունում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստներ, կոշիկներ.
— շինությունում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
