«Լուկօյլ»-ը վաճառում է արտասահմանյան ակտիվները

1 Min Read

Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը, հայտնել է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ պատճառաբանելով որոշ երկրների կողմից ընկերության և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները։

Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ արդեն սկսվել է պոտենցիալ գնորդների առաջարկների ուսումնասիրությունը։

Ակտիվների վաճառքը կատարվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) լիցենզիայի շրջանակում, որը կարգավորում է «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի հետ կապված գործարքների կրճատման գործընթացը։

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ պատճառաբանելով, որ Մոսկվան չի ցուցաբերում լուրջ պատրաստակամություն Ուկրաինայում պատերազմն ավարտելու խաղաղ գործընթացի հանդեպ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով