ԱՄՆ դոլարը շարունակում է ցուցադրել բավականին լուրջ դիմադրություն Չինաստանի և Ռուսաստանի կողմից գործադրվող ռազմավարական քայլերին, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել ԱՄՆ դոլարի դերակատարումը տնտեսական հարաբերություններում։
Այս ամենին դիմակայելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցները։ Այդուհանդերձ, աշխարհում տեղի են ունենում այնպիսի տեղաշարժեր, որոնք հնարավոր չէ ամբողջովին կառավարել և ապահովել ԱՄՆ դոլարի նախկին ծայրաստիճան ազդեցիկությունն աշխարհում։
Նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ-ի ամենաշահութաբեր «արտահանումը» ոչ թե վառելիքն է, կենցաղային ապրանքները կամ տրանսպորտային միջոցները, այլ հենց ԱՄՆ դոլարը․
2025 թ․ առաջին եռամսյակում արտերկրում պահվող ԱՄՆ արժույթի ծավալը հասել է $1․05 տրլնի, ինչը կազմում է շրջանառության մեջ գտնվող ԱՄՆ ամբողջ արժույթի 45% -ը:
2025թ․ առաջին եռամսյակում 2021թ․ առաջին եռամսյակի համեմատ արտերկրում առկա ԱՄՆ դոլարի ծավալն աճել է 14% -ով։
1970-ից 2025 թվականներին արտերկրում շրջանառության մեջ գտնվող ԱՄՆ թղթադրամների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 10․1% -ով՝ ավելանալով ընդամենը $5․4 մլրդ մինչև ավելի քան տրիլիոն դոլար՝ համեմատած շրջանառության մեջ գտնվող ԱՄՆ արժույթի տարեկան 7․2% աճի հետ:
Ամենաշոշափելի թռիչքը տեղի է ունեցել 2008-2021թթ․, երբ արտասահմանյան ակտիվներն աճել են $700 մլրդ-ով:
Պատմական գագաթնակետն արձանագրվել է 2020թ․ COVID-19 համաճարակի ընթացքում, երբ մեկ տարվա ընթացքում գրանցվել է $121 մլրդ-ի աննախադեպ աճ: Այնուամենայնիվ, 2022թ․ ի վեր արտերկրում ԱՄՆ թղթադրամների պահանջարկը կայունացել է՝ գործնականում չփոխվելով մինչև 2025թ․, ինչը մասամբ արտացոլում է թվային վճարային համակարգերի և կրիպտոարժույթների զարգացումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում