Որքա՞ն են կազմում ԱրՔա քարտերով գործարքների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ` 2026թ․ հունվարի 1-ից սկսած քաղաքացիները ԱրՔա (Arca) քարտերով արված վճարումներից ստանալու են հետվճար՝ 2%-ի չափով։ Անշուշտ, այս քայլը թույլ կտա ընդլայնել սպառման ծավալները՝ նպաստելով տնտեսության աշխուժացմանը։

Այս համատեքստում փաստենք, որ առևտրային բանկերի կողմից թողարկված քարտերով ՀՀ տարածքում իրականացված գործարքների ընդհանուր ծավալները 2025թ․ երկրորդ եռամսյակում կազմել են ֏1․5 տրլն՝ 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 5%-ով։ Նկատենք, որ իրականացված գործարքների ծավալներում ԱրՔա՝ այդ թվում նաև Արքա-Միր քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը կազմել է 14% կամ ֏218 մլրդ։ Վերջինս 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 16%-ով։


Իրանի խոշորագույն բանկերից մեկը սնանկացել է


Այս ամենով հանդերձ` կարևոր է հասկանալ, թե ՀՀ տարածքում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը որքան է կազմել ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալներում, ըստ տարբեր գործարքների 2025թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ․

Կենտրոնական բանկի կողմից ներկայացված տվյալների հիման վրա իրականացված հաշվարկները փաստում են, որ կանխիկի ստացման պարագայում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված ընդհանուր գործարքների ծավալներում 2025թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 12% կամ ֏93 մլրդ։ Վերջինս 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 12%-ով։

Կանխիկի մուտքագրման պարագայում իրականացված գործարքների ընդհանուր ծավալներում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը կազմել է 7% կամ ֏168 մլն`  2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 95%-ով։

Ապրանքի, ծառայության դիմաց վճարումների պարագայում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը կազմել է 12% կամ մոտ ֏45 մլրդ.  նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 32%-ով։

Քարտից քարտ փոխանցման գործարքներում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը կազմել է 40% կամ ֏57մլրդ. 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է շուրջ 3 անգամ։

Պետական բյուջե ուղղված վճարումների պարագայում ԱրՔա քարտերով իրականացված գործարքների ծավալների մասնաբաժինը ընդհանուր գործարքների ծավալներում կազմել է 26% կամ ֏9․4 մլրդ։ Վերջինս 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 17%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով