ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2026 թվակամի բյուջեն:
Պետբյուջեի նախագծում նշվում է.
«Հարկային կառավարման բարելավման, ստվերային տնտեսության դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականությանը վերաբերող միջոցառումների իրականացման արդյունքում, ակնկալվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 0,4%-ով՝ համեմատած սպասվող ցուցանիշի հետ»:
Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականին կանխատեսվում է 11 տրլն. 933 մլրդ. դրամի սահմանում։
Տնտեսական աճը կկազմի 5.4%, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3%։
Պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն. 91 մլրդ. դրամի մակարդակում, որից հարկային մուտքերը կկազմեն 2 տրլն. 972 մլրդ. դրամ։
Պետբյուջեի ծախսերը նախատեսված են 3 տրլն. 628 մլրդ. դրամի չափով, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն. 924 մլրդ. դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ. դրամ։ Սա 2026 թվականի համախառն ներքին արդյունքի 5,9 տոկոսն է։ Իսկ դեֆիցիտը նախատեսված է 537 մլրդ. դրամի մակարդակում, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում