Իրանի խոշորագույն բանկերից մեկը սնանկացել է

1 Min Read

Իրանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Այանդեհ» բանկը, հայտարարել է սնանկության մասին, և նրա ակտիվները բռնագրավվել են պետության կողմից, հաղորդում է ISNA-ն։

2012 թվականին հիմնադրված «Այանդեհ» բանկն ուներ 260 մասնաճյուղերից բաղկացած ցանց ամբողջ երկրում, որտեղ աշխատում էր մոտ 4000 մարդ։ Սակայն, պարտքերի մեջ ընկղմված, բանկը հայտնվել է ծանր վիճակում. նրա ընդհանուր վնասները կազմել են մոտ 5.2 միլիարդ դոլար, իսկ պարտքերը՝ 2.9 միլիարդ դոլար։

13 տարվա գործունեությունից և վերակառուցման ավելի քան մեկ տասնամյակ անհաջող փորձերից հետո, բանկը պաշտոնապես սնանկացել է այս ամսվա սկզբին։ Բոլոր ակտիվները, ավանդները և մասնաճյուղերը փոխանցվել են Իրանի Ազգային բանկին։

Հրապարակումը նշում է, որ «Այանդեհ»-ը կազմել է երկրի բանկային համակարգի անվճարունակության 42%-ը, ինչը այն դարձնում է Իրանի բանկային ոլորտի ամենամեծ սնանկացած բանկը։

Ճգնաժամը պայմանավորված է ավանդների չափազանց բարձր տոկոսադրույքներով, որոնք բանկը ծածկել է նոր ավանդներ ներգրավելով։ Բացի այդ, Այանդեն կանգնած էր մի շարք խոշոր նախագծերի հետևում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող հսկայական «Իրան Մոլ»-ի կառուցմամբ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով