Ամերիկայի «անբարյացակամ քայլը» Ռուսաստանի դեմ

1 Min Read

РБК-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ ամերիկյան պատժամիջոցները անբարյացակամ քայլ են Ռուսաստանի նկատմամբ։

Նա պնդում է, որ Ռուսաստանի շահերից է բխում լավ հարաբերություններ կառուցել բոլոր երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։

«Իհարկե, այս շաբաթ ձեռնարկված գործողությունները անբարյացակամ քայլ էին։ Դրանք իսկապես վնասեցին մեր հարաբերությունները վերականգնելու հեռանկարներին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այդ ձգտումներից։ Մենք պետք է անենք այն, ինչը մեզ համար օգտակար է», — ասել է Պեսկովը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել երկու ռուսական նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի», ինչպես նաև դրանց ավելի քան 30 դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Վաշինգտոնը սահմանափակումների մասին հայտարարել է «Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով։

The New York Times- ի հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տնտեսական պատերազմը» նոր մակարդակի է հասցրել՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ պատժամիջոցներ սահմանելով։

Թերթի տվյալներով՝ սա ազդարարում էր Միացյալ Նահանգների պատրաստակամությունը «կաթվածահար անելու ռուսական էներգետիկ ոլորտը», չնայած նավթի գների բարձրացման ռիսկին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով