Առաջին տիկին Մելանիա Թրամփը անձնական զրույցում մտահոգություն է հայտնել Սպիտակ տան արևելյան թևը քանդելու ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը։
ԱՄՆ վարչակազմի աղբյուրների համաձայն, Մելանիա Թրամփը օգնականներին ասել է, որ Արևելյան թևի վերանորոգման նախագիծը «իր նախաձեռնությունը չէ»։
1902 թվականին կառուցված և մի քանի անգամ վերանորոգված բնակելի տան արևելյան թևը ավանդաբար օգտագործվել է առաջին տիկնոջ և նրա աշխատակազմի կողմից որպես աշխատանքային տարածք։ Նախագահը և նրա աշխատակազմը տեղակայված են Արևմտյան թևում։
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցի ժամանակ հայտարարել է բնակելի տան 200 միլիոն դոլար արժողությամբ լայնածավալ վերանորոգման ծրագրերի մասին, այդ թվում՝ Արևելյան թևի տեղում պարահանդեսային դահլիճի կառուցումը։ Նախագահի խոսքով՝ նախագիծը կլինի «իր նվերը երկրին» և կֆինանսավորվի անձնական միջոցներով և մասնավոր նվիրատվություններով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը մտադիր է նոր պարահանդեսային դահլիճը անվանակոչել իր անունով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում