Հունգարիան որևէ քայլ չի ձեռնարկում ռուսական նավթից և գազից հրաժարվելու ուղղությամբ, Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Մենք սպասում ենք, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Թուրքիան և Սլովակիան, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ և գազ, կներկայացնեն և կիրականացնեն ռուսական նավթից և գազից հրաժարվելու ծրագրեր: Եվ Հունգարիան, ի տարբերություն իր շատ հարևանների, որևէ ծրագիր չի մշակել կամ որևէ քայլ չի ձեռնարկել (այս ուղղությամբ)», — հայտարարել է Ուիտակերը։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը իրատես է էներգամատակարարման հարցում և չի կարող հրաժարվել ռուսական նավթից: Նա համոզմունք է հայտնել, որ «էներգիամատակարարման հարցը պետք է դիտարկել որպես ֆիզիկական խնդիր, իրատեսորեն մոտենալ, քանի որ քաղաքականությունը չի կարող տաքացնել կամ սառեցնել տները»։
Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցի ժամանակ մանրամասն բացատրել է Հունգարիայի հատուկ իրավիճակը։
Սիյարտոն նշել է, որ Ռուբիոն առաջին արևմտյան քաղաքական գործիչն էր, որը համաձայնել է, որ պետք է հաշվի առնվի աշխարհագրությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում