Արտահանման և ներմուծման ծավալների աճերն ու անկումները` ըստ տարբեր ապրանքախմբերի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ -ում 2025թ․ հունվար-օգոտսոսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 49%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 35%-ով։ Հետաքրքիր է ուսումնասիրել ոչ թե արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը ըստ տարբեր ապրանքախմբերի․

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ արտահանման ծավալների զգալի աճ 2025թ․ հունվար-օգոստոսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ դիտվել է հետևալ  ապրանքախմբերի պարագայում․

  • փայտ և փայտյա իրեր՝ 131%,
  • կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ` 78%,
  • սարքեր և ապարատներ` 49%:

Օտարերկրացիները` ՀՀ անշարժ գույքի շուկայում. Առքուվաճառքի ի՞նչ գործարքներ են իրականացվել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Արտահանման ծավալների զգալի անկումներ դիտվել են ստորև բերված ապրանքախմբերի դեպքում․

  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ մոտ 76%,
  • վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ՝ 65%,
  • արվեստի ստեղծագործություններ՝  մոտ 44%։

«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով


Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ներմուծման ծավալների զգալի աճ 2025թ․ հունվար-օգոստոսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ դիտվել է հետևալ  ապրանքախմբերի պարագայում․

  • կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ՝ մոտ 30%,
  • թուղթ և թղթից  իրեր` մոտ 26%,
  • կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր` մոտ 20%:

Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․ Յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ


Ներմուծման ծավալների զգալի անկումներ դիտվել են ստորև բերված ապրանքախմբերի դեպքում․

  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ մոտ 78%,
  • արվեստի ստեղծագործություններ՝  մոտ 56%,
  • կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր՝  մոտ 24%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով