ԵՄ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԳԱՆԵԼ META-ԻՆ

1 Min Read

ԵՄ հակամենաշնորհային գերատեսչությունը պատրաստվում է տուգանել Facebook-ի մայր ընկերությանը՝ Meta – ին՝ հաճախորդների տվյալների ոչ ճիշտ օգտագործման և թեմատիկ գովազդի ծառայությունն ուղղակիորեն սոցիալական ցանցին կապելու պատճառով:

Եվրահանձնաժողովն իրավունք ունի տուգանել ընկերությանը հակամենաշնորհային խախտումների համար այն գումարի չափով, որը կազմում է ընկերության գլոբալ շրջանառության մինչև 10 %-ը:

Հանձնաժողովը սոցիալական ցանցի նկատմամբ հետաքննություն է սկսել անցած տարվա հունիսին։ Միաժամանակ սեփական հետաքննությունը սկսել է բրիտանական հակամենաշնորհային գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Meta-ի թեմատիկ գովազդի բիզնեսը՝ «Facebook Marketplace»ը, գործարկվել է 2016 թվականին և օգտագործվում է աշխարհի 70 երկրում ՝ ապրանքներ գնելու և վաճառելու համար:

Կիսվեք այս հոդվածով