Երկնիշ աճեր` ծառայությունների ոլորտում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մեզանից յուրաքանչյուրը, օգտվելով որոշակի ծառայություններից, դրանց դիմաց կատարում է համապատասխան վճարումներ։ Հետևաբար, հանրության համար նույնքան կարևոր են ոչ միայն տարատեսակ ապրանքների ու սննդամթերքի, այլև տարատեսակ ծառայությունների սակագների փոփոխությունը։

Հարկ է նշել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ․ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների սակագների աճը կազմել է 3%։ Այս համատեքստում ուսումնասիրենք՝ ինչպես են փոխվել  տարբեր ծառայությունների սակագները․

Սակագների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ծառայությունների մասով․

  • մարդատար տրանսպորտ՝ 19․1%,
  • հանգստի կազմակերպում՝ 13․5%,
  • վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահներ ՝ 12․5%։

«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով


Ծառայությունների սակագների անկումներ չեն արձանագրվել։ Նվազագույն աճեր դիտվել են հետևյալ ծառայությունների պարագայում․

  • կապ՝ 0․4%,
  • այլ ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում՝ 0․1%,
  • կենցաղային սարքերի նորոգուշ՝ 1․8%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով