Թրամփի բնորոշմամբ`բոլորը ապրում են ամերիկացիների հաշվին։ Այս հիմնավորմամբ Թրամփը հրահրեց սակագնային «իրարանցումը»՝ սահմանելով նոր սահմանաչափեր ԱՄՆ-ի առևտրային գրեթե բոլոր գործընկերների նկատմամբ։
Անշուշտ, յուրաքանչյուր երկիր պետք է հետևի իր ազգային շահերին, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Մի կողմից ամերիկյան բյուջեն ձեռք է բերելու կարճաժամկետ եկամուտներ, մյուս կողմից, բարձացրած սակագները երկարաժամկետում կստիպեն որոշ երկրներին վերանայել իրենց տնտեսական հարաբերությունները ԱՄՆ֊ի հետ։
Արդեն իսկ կան երկրներ, որոնք նույնպես վերանայել են իրենց սակագները ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար։
Որքա՞ն է կազմում ցորենի ինքնաբավության աստիճանը Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Այդուհանդերձ, փորձարարական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ սակագնային այս քաղաքականության արդյունքում ԱՄՆ բյուջե է մուտք լինելու մոտ $704 մլրդ սակագնային եկամուտ։ Ուսումնասիրենք այն երկրները, որոնց հաշվին ապահովվելու են այս եկամուտները․
Առաջին տեղում է Չինաստանը. ներկրված արտադրանքի նկատմամբ սահմանված սակագների արդյունքում հնարավոր կլինի վաստակել շուրջ $205 մլրդ։
Երկրորդ տեղում է Մեքսիկան, որից հնարավոր կլինի կորզել մոտ $84 մլրդ։ ԱՄՆ մյուս հարևանից՝ Կանադայից, նոր սակագների արդյունքում կստացվեն մոտ $79 մլրդ եկամուտներ։
Չորրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որից ԱՄՆ-ն աշխատելու է $33 մլրդ։
Հինգերորդ հորիզոնականում է Ճապոնիան, որե ԱՄՆ բյուջեն կավելացնի $32 մլրդ֊ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում