Գերմանիայի ամենամեծ ատոմակայանը պայթել է

1 Min Read

Գերմանիայի երբեմնի ամենամեծ ատոմակայանը պայթել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NiUS պորտալին։

«Բավարիայի Գյունդրեմինգենի ատոմակայանը պայթեցվել է», — ասվում է հաղորդագրության մեջ։

Լրագրողների խոսքով՝ դրա 160 մետրանոց սառեցման աշտարակները ականապատվել են։ Այս իրադարձությունը խորհրդանշում է միջուկային դարաշրջանի ավարտը և Գերմանիայի էներգետիկ ոլորտում նոր դարաշրջանի սկիզբը։

Գերմանիան ամբողջությամբ հրաժարվել է ատոմային էներգետիկայից և փակել է բոլոր ատոմակայանները։

Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով միջուկային գիտնական և Radiant Energy Group խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Նելսոնին, հայտնել էր, որ ամերիկացի մասնագետները պլանավորում են Գերմանիայում վերագործարկել ինը ատոմակայան, և նման քայլի արժեքը ներկայումս գնահատվում է։

Հաղորդագրությունում նշվում է, որ ամերիկյան ընկերությունների և ներդրողների կոնսորցիումը մտադիր է «շրջադարձ» կատարել Գերմանիայի էներգետիկ քաղաքականության մեջ։

Միաժամանակ, մայիսի սկզբին գերմանացի պատգամավոր Ռոբերտ Հաբեկը հայտարարեց, որ Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումը կարևոր քայլ է՝ չնայած էներգետիկ ճգնաժամին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով