Իվ Քլայնի «Կալիֆոռնիա» մոնոխրոմ նկարը վաճառվել է Փարիզի Christie’s աճուրդում ռեկորդային 18.4 միլիոն եվրոյով, հայտնել է BFMTV-ն հոկտեմբերի 23-ին։
Նկարը գրեթե 2 մետր բարձրություն և 4 մետր լայնություն ունի։ Այն Քլայնը նկարել է 1961 թվականին՝ ԱՄՆ կատարած ուղևորությունից հետո, և նկարչի ամենակարևոր աշխատանքներից մեկն է, որը երբևէ վաճառքի է հանվել։
Գեղարվեստական ստեղծագործությունը նկարված է մեկ գույնով՝ օգտագործելով նկարչի եզակի տեխնիկան։ «Կալիֆոռնիա»-ի գնորդի ինքնությունը չի բացահայտվել։
The Guardian-ը հուլիսի 29-ին հայտնել է, որ բրիտանացի արվեստի հավաքորդը պատահաբար Քեմբրիջի ավտոտնակի աճուրդում գնել է հայտնի իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի հազվագյուտ բնօրինակ նկարազարդումը՝ 150 ֆունտ ստեռլինգով։ Այս նկարը, որը կոչվում է «Վեկիո Սուլթանո» (Ծեր սուլթան), պատկերում է «Հազար ու մի գիշեր» ֆիլմի տեսարան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում