IT-ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սա Ռուսաստանի առաջին ժամային ապահովագրական ծառայությունն է, որը հասանելի է նավիգացիոն հավելվածում։
Ապահովագրության արժեքը սկսվում է 40 ռուբլուց մեկ ժամի համար։ Այն կարելի է միացնել «Yandex Քարտերում», նավիգացիոն ռեժիմում՝ սեղմելով էջի ներքևի մասում գտնվող «Yandex Заботы» (խնամք) կոճակը։ «Yandex Նավիգատորում» այդ կոճակը տեսանելի է անմիջապես գլխավոր էջում։
Կասկոն կարող է ձևակերպվել B կատեգորիայի թեթև մարդատար մեքենաների համար, որոնք չեն գերազանցում 15 տարվա տարիք, ունեն ռուսական ոչ տրանզիտային համարներ, պատկանում են ֆիզիկական անձին և օգտագործվում են անհատական նպատակներով։
Ապահովագրությունը ծածկում է վնասները, որոնք առաջանում են՝
ՃՏՊ-ի,
երրորդ անձանց ապօրինի գործողությունների,
ինչպես նաև տարերային աղետների հետևանքով։
Հատուցման չափը կարող է հասնել մինչև 1,5 մլն ռուբլու՝ մեքենայի վերանորոգման համար, իսկ ՃՏՊ-ի դեպքում մինչև 1,5 մլն ռուբլու՝ բոլոր ուղևորների համար միասին։
Բացի մեկ ժամով կասկոյից, հասանելի են նաև կարճաժամկետ տևողության փաթեթներ՝ երեք օրով, մեկ շաբաթով, մի քանի շաբաթով կամ մեկ ամսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում