Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:
«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես
Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
transport.yerevan.am կայքի միջոցով
Telcell տերմինալների միջոցով
Telcell սպասարկման կետերում
Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
