Ներդրվող պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել մի շարք առավերություններ .ԿԲ

1 Min Read

ՀՀ ԿԲ-ը տեղեկացնում է.

<<Կենտրոնական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA), որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։

ASDA ստանդարտ պայմանգիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային և հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը, ինչպես նաև 2022 թվականին ներդրված ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքների հավելվածը։

ASDA պայմանագիրը

  • ճկուն է․ կարող է կարգավորվել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա օրենսդրությամբ։
  • ունիվերսալ է․ կիրառելի է ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար։
  • որակյալ է․ ապահովում է հստակություն, կանխատեսելիություն և վստահություն կողմերի համար՝ լինելով գլոբալ ճանաչում ունեցող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագրի օրինակ:

Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետևյալ առավերությունները.

  • կօգնի արդյունավետ կերպով զսպել ֆինանսական ռիսկերը,
  • կկրճատի գործարքների համաձայնեցման երկարատև ու բարդ գործընթացները,
  • կնվազեցնի անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը,
  • կապահովի իրավական հստակություն և կանխատեսելիություն,
  • կհեշտացնի միջազգային գործընկերների հետ վստահելի և լայնածավալ գործարքների իրականացումը>>,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Պայմանագրերի օրինակների և մանրամասների համար՝ https://www.cba.am/hy/press-releases/9056/

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով