Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիր մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ստուգմամբ պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական և ոչ սթափ վիճակում է։ Իրավախախատումը արձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10․000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում