Էլեկտրոնային առևտրի շուկայում ամենամեծ խաղացողը՝ Amazon-ը, դարձել է աշխարհում առաջին հանրային ընկերությունը, որը կորցրել է 1 տրիլիոն դոլար շուկայական արժեքից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ներդրողները՝ վերջին եռամսյակում ընկերության բացասական արդյունքների ֆոնին, Amazon-ի ռեկորդային թվով բաժնետոմսերից ազատվել են: Կապիտալիզացիայի նվազումը կապված է նաև գնաճի արագացման և դրամավարկային քաղաքականության խստացման հետ, պարզաբանում են գործակալությունից։
Սպասվում է, որ Amazon-ի չորրորդ եռամսյակի շահույթը կկազմի 140 միլիարդ դոլար՝ 15 միլիարդ դոլարով պակաս, քան կանխատեսում էին վերլուծաբանները: Չնայած սովորաբար վերջին եռամսյակում Amazon-ի շահույթն աճում է տոների համար գնումների պատճառով: Այժմ գնորդները փորձում են կրճատել ծախսերը տնտեսական անորոշության պայմաններում:
Նշվում է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը նոյեմբերի 9-ի սակարկությունների ժամանակ էժանացել են 4,3 %-ով:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը տարեսկզբից նվազել է 83 միլիարդ դոլարով՝ հասնելով 109 միլիարդ դոլարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում