«Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները պատրաստ են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումը. հաղորդում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն, մասնավոր «Reliance Industries» ընկերությունը, որը Հնդկաստանի ամենամեծ ռուսական նավթի գնորդն է, նախատեսում է կրճատել կամ դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը, մինչդեռ պետական նավթավերամշակման գործարանները ստուգում են փաստաթղթերը՝ համոզվելու համար, որ վառելիքը ուղղակիորեն «Ռոսնեֆտ»-ից և «Լուկոյլ»-ից չէ գալիս:
Թրամփը դեռևս հոկտեմբերի կեսերին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին խոստացել է իրեն դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում