Ունենք գյուղատնտեսական մթերքների արտահանման 13.7 տոկոս աճ. Փաշինյան

0 Min Read

«Այսօրվա դրությամբ` նախորդ տարվա համեմատ ունենք գյուղատնտեսական մթերքների արտահանման 13.7 տոկոս աճ»,- կառավարության նիստին նշել է Փաշինյանն ու թվարկել մրգերի ու բանջարեղենների ցանկը, որոնք այս տարի ավելի շատ ենք արտահանել:

Փաշինյանը կարևորել է ինտենսիվ այգիների դերը արտահանման ծավալի մեծացման գործում: Նրա խոսքով` ինտենսիվ այգիներում մշակած ցանկացած միրգ և բանջարեղեն կարող են արտահանել ցանկացած երկիր` առանց մտահոգվելու դրանց որակի մասին:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով