«2025 թվականի սեպտեմբերի դրությամբ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատատեղերով աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը։ Պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել. սեպտեմբերի դրությամբ այն կազմել է 805687։
Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերը ավելի են 37140-ով կամ 4.8 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 222912-ով կամ 38 տոկոսով։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222 հազար աշխատավարձով ապահովված աշխատատեղեր»,— նշել է Փաշինյանը։
«2018 թվականից հետո մենք Հայաստանում եկամտային հարկը էականորեն իջեցրել ենք։ Եռահարկ եկամտային հարկը, որը 36 տոկոս, 26 տոկոս և 23 տոկոս էր, մենք նախ համահարկ դարձրինք, և հիմա Հայաստանում եկամտային հարկը 20 տոկոս է։ Սա նշանակում է, որ ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, և մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում տնտեսությունում փող կա, հետևաբար արդեն աշխատուժի, անհատի, փոքր և միջին բիզնեսի կարողություններից է նաև մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, անձի կարողությունների շարունակական զարգացումը և այսպես շարունակ, բնականաբար, նաև մեր քաղաքականությունները: Բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում՝ այս զարգացումը որտեղի՞ց, տնտեսական աճը որտեղի՞ց: Ընդ որում՝ ամեն անգամ, երբ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ-որ արտաքին գործոնների հետ, դրանք գալիս-գնում են, տնտեսական աճը մնում է: Նշանակում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ ֆունդամենտալ գործոն կա, որ տնտեսական աճի կայունությունը պահում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ. Փաշինյան
