Ընդլայնվել է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին տրամադրվող թեստ-երիզների պետական ծրագիրը

1 Min Read

Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` ընդլայնվում է շաքարային դիաբետի թեստ-երիզներիով երեխաներին ապահովելու ծրագիրը:

Նախքան այս որոշումը շաքարային դիաբետ ունեցող մինչև 9 տարեկան երեխաներին էին տրամադրում թեստ-երիզները, այսուհետ` մինչև 18 տարեկանները կստանան:

Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները`  ծրագրի ներդրումը իրականացվում է փուլային:

0-9 տարեկան պացիենտների համար, հատկացվել է 181,9 մլն դրամ, սույն Նախագծով նախատեսվում է ծրագրից օգտվող 756 պացիենտների հատկացնել թեստ երիզներ, որի համար անհրաժեշտ է 570,9 մլն ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով