Աշխարհաքաղաքական իրավիճակն ու գնաճի մակարդակը G20 երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ցավոք, աշխարհում դեռևս պահպանվում է Երրորդ աշխարհամարտի բռնկման հավանականությունը։ «Փխրուն» հրադադարներ,  անարդյունավետ հանդիպումներ, փոխադարձ սպառնալիքներ… Այս մթնոլորտում շարունակվում են կիրառվել տնտեսական պատժամիջոցների տարբեր սխեմաներ, որոնք, թվում է, կստիպեն երկրներին գալ խաղաղության։

Մինչ աշխարհը սպասում է այդ երանությանը, պատժամիջոցները քայքայում են համաշխարհային տնտեսությունը։ Արդյունքում հատկապես խոշոր տնտեսություններում առկա տնտեսական խնդիրները շարունակում են խորանալ՝  համաշխարային տնտեսական ճգնաժամի հավանականության մեծացման սպառնալիքով։


Ո՞ր դիրքերում են բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վերոգրյալի համատեքստում G20-ին անդամակից երկրներում 12֊ամսյա գնաճը 2025թ․ օգոստոսին դրությամբ հաստատվել է հետևյալ մակարդակներում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ գնաճի բարձր մակարդակներով առաջին եռյակում են հայտնվել․

  • Արգենտինան՝  մոտ 34%,
  • Թուրքիան՝ 33%,
  • ՌԴ-ն՝  մոտ 8%։

Արգենտինայի նախագահը եկավ պաշտոնի բավականին հեղափոխական հայտարարություններով, սակայն պարզվում է՝ այդ խոստումներն ընդամենը պոպուլիզմի վառ դրսևորումներ էին, քանի որ Արգենտինայում տնտեսական իրավիճակը կրկին վատթարանում է։

Թուրքիայում ևս պահպանվում է բարձր գնաճ, որը մեծ հարված է հասցնում թուրքական լիրային։

ՌԴ-ն գտնվում է հարյուրավոր պատժամիջոցների տակ և գովելի է, որ գոնե հնարավոր է պահպանել գնաճը 8% մակարդակում։

ԱՄՆ-ում գնաճը հաստատվել է 2․9%, Եվրոգոտում՝ 2%, իսկ Ճապոնիայում՝ 2․7% մակարդակներում։

Նկատենք, որ գնանկում է դիտվել Չինաստանում՝ 0․4%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով