ՀՀ կազմակերպությունների դեբիտորական պարտքի ծավալներն աճել են. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ․ հունիսի վերջին 2025թ․ սկզբի համեմատ ՀՀ կազմակերպությունների դեբիտորական պարտքի ծավալներն աճել են 4․5%-ով՝ կազմելով ֏1,932,923.5 մլն։ Ընդ որում՝ 2025թ․ հունիսի վերջին հաստատված դեբիտորական պարտքի ծավալների մոտ 2%-ը  ժամկետանց է։

Դեբիտորական պարտքը ընկերության նկատմամբ աշխատողների և արտաքին գործընկերների (կապալառուներ, հաճախորդներ, մատակարարներ, պետություն) պարտքն է: Վերջինս ձևավորվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունն արդեն կատարել է պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, իսկ երկրորդ կողմը՝ դեռ ոչ: 


Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․ Յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ


ՀՀ կազմակերպությունների դեբիտորական պարտքի ծավալների կառուցվածքը հետևյալն է․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ դեբիտորական պարտքի ծավալների 59%-ը պատկանում է վաճառքների գծով պարտքերին։ Վերջինիս ծավալները 2025թ․ սկզբի համեմատ աճել են մոտ 7%-ով։

Դեբիտորական պարտքի ծավալների 21%-ը պատկանում է տրված ընթացիկ կանխավճարներին։ Վերջինիս ծավալները 2025թ․ հունիսի վերջին 2025թ․ սկզբի համեմատ աճել են մոտ 29%-ով։

Դեբիտորական պարտքերի 14%-ը պարտերքն են բյուջեի գծով։ Վերջինս 2025թ․ սկզբի համեմատ նվազել է մոտ 8%-ով։

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի կազմակերպությունների և ՀՀ ու այլ երկրների կազմակերպությունների միջև դեբիտորական պարտքերի շուրջ 62%-ը պատկանում է հայաստանյան կազմակերպություններին, 19%-ը՝ ԱՊՀ երկրների կազմակերպություններին, այլ երկրներինը՝ 14%-ը, և ԵՄ երկրներինը՝ մոտ 5%-ը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով