Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ․ օգոստոսին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 142 միավոր, իսկ վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալը՝ 256 միավոր։
Նկատենք, որ գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալի մոտ 54%-ը տեղի է ունեցել Երևանում, մոտ 20%-ը՝ Կոտայքի մարզում և մոտ 6%-ը՝ Տավուշի մարզում։
Մյուս կողմից, օտարերկրացիների կողմից վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալի մոտ 31%-ն արձանագրվել է Երևանում, մոտ 15%-ը՝ Կոտայքի մարզում, և մոտ 11%-ը՝ Արմավիրի մարզում։
Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 44%-ը պատկանում է բազմաբնակարան շենքի բնակարաններին, մոտ 25%-ը՝ հողին և 15%-ը՝ բնակելի տներին։
Իսկ վերջիններիս կողմից վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 41%-ը պատկանում է բազմաբնակարան շենքի բնակարաններին, մոտ 33%-ը՝ հողին և մոտ 23%-ը՝ բնակելի տներին։
Ո՞ր երկրներն ունեն ամենաբարձր նվազագույն աշխատավարձը. պատկերը ԵՄ-ում և ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերոնշյալ վիճակագրական տվյալները բավականին մանրամասնորեն նկարագրում են օտարերկրացիների ակտիվությունն անշարժ գույքի շուկայում, սակայն կարևոր է հասկանալ իրականացված գործարքների ծավալների կառուցվածքը` ըստ օտարերկրացիների քաղաքացիության․
Հաշվարկները ցույց են տալիս, որ գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալների մոտ 66%-ը իրականացվել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող օտարերացիների կողմից, մոտ 14%-ը՝ եվրոպական պետությունների քաղաքացիների, և մոտ 9%-ը՝ ԱՄՆ քաղաքացիների կողմից։
Մյուս կողմից, վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալների մոտ 75%-ն իրականացվել է ՌԴ քաղաքացիություն ունեցող օտարերկրացիների կողմից, մոտ 9%-ը՝ եվրոպական պետությունների քաղաքացիների, և մոտ 6%-ը՝ ԱՊՀ պետությունները ներկայացնող քաղաքացիների կողմից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում