«Yandex Taxi»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Անիկինը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև 2025 թվականի վերջը ծառայությունում կհայտնվեն բեսպիլոտ (անօդաչու) մեքենաներ։
Նրա խոսքով՝ մեքենաները կաշխատեն նոր տեխնոլոգիայով՝ հիմնված «տրանսֆորմերային» ճարտարապետության վրա։ Նմանատիպ համակարգերն օգտագործվում են արհեստական բանականության մոդելներում՝ հաջորդ բառը կանխատեսելու համար, իսկ այս դեպքում՝ մեքենայի շարժման ուղին կանխատեսելու նպատակով։
Առաջին փուլում անօդաչու մեքենայով ուղևորություն պատվիրելու հնարավորություն կունենան միայն «Yandex»-ի աշխատակիցները։
Եթե 2026 թվականին Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը հաստատի նախագիծը, ապա առաջին 100 մեքենաները կսկսեն աշխատել մայրաքաղաքում՝ սովորական ուղևորներով։
Անիկինի խոսքով՝ անօդաչու մեքենաների ընտրությունը կլինի պատահական սկզբունքով, և եթե ուղևորին այն անհարմարություն պատճառի, նա կկարողանա մերժել ուղևորությունը։
Ինչ վերաբերում է արժեքին՝ այն կլինի նույնը, ինչ սովորական վարորդով մեքենայի դեպքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում