Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի քան 12 տարի նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ներկայում ևս չի օգտագործվում:
Տավուշի մարզի դատախազության կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):
Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին:
