Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է 35,99 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Mango-ի զգեստով

1 Min Read

Ուելսի արքայադուստր Քեթրինը հանրությանը ներկայացել է իսպանական Mango ապրանքանիշի էժանագին զգեստով։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Vogue-ը։

Հայտնի է, որ բրիտանական գահաժառանգի՝ Ուելսի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, Լոնդոնում այցելել է Colham Manor մանկական կենտրոն՝ որպես Մայրական հոգեկան առողջության դաշինքի (MMHA) հովանավոր։ Միևնույն ժամանակ, Միդլթոնն ընտրել է Hobbs-ի միջին երկարության, կոճակներով ու գոտիով վերարկու և բարձրակրունկ։

Ուելսի արքայադուստրը եղել է մուգ կանաչ տրիկոտաժե զգեստով՝ օձիքով և երկար թևերով։

Ինչպես նշված է Mango ապրանքանիշի կայքում, այս ապրանքի արժեքը կազմում է 35,99 ֆունտ:

 

Կիսվեք այս հոդվածով