Ռուսական ուրանից հրաժարվում է նաև Եվրոպան

1 Min Read

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Անա Կաիսա Իտկոնենը հայտարարել է այս գործընթացի աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախատեսում է նախագծում ներառել ԵՄ երկրներ ռուսական միջուկային վառելիքի մատակարարումների աստիճանական դադարեցման մասին դրույթ։ Իտկոնենը ընդգծել է, որ սա փուլային դուրսբերում է, այլ ոչ թե սահմանափակումների անհապաղ կիրառում։

«Մենք ցանկանում ենք ներառել միջուկային վառելիքի վերաբերյալ բաժին, որը նշանակում է ԵՄ ուրանի ներմուծման լիակատար դուրսբերում։ Ատոմային էներգիայի ոլորտի մատակարարման շղթաներն ունեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները և բարդությունները, որոնք մենք պետք է քննարկենք առաջարկ ներկայացնելուց առաջ։ Սակայն, չնայած դրան, մենք հստակեցնում ենք, որ առաջարկ կներկայացվի։ Ես որևէ տեղեկություն չունեմ կոնկրետ ժամկետների մասին», — բացատրեց Իտկոնենը Եվրոպական հանձնաժողովի ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռևս չի կարող լիովին հրաժարվել Ռուսաստանից հարստացված ուրանի մատակարարումներից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով