Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ ՊԵԿ նախագահի N 1424-Ն հրամանը, որով սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվությունների ձևերը, որոնք ընդգրկում են փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների, մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ։ Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ մինչև նշված հրամանի ուժի մեջ մտնելը, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչներն առաջին անգամ հաշվետվությունը պետք է ներկայացնեն մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 15-ը, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։ Միաժամանակ, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի առաջին կիսամյակի համար)` ուղարկելով secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին: Հերթական հաշվետվությունը (2025 թվականի երկրորդ կիսամյակի համար) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ումՍահմանվել է մաքսային ներկայացուցիչների՝ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

Կարդացեք նաև
Գտեք մեզ սոց. ցանցերում