Շվեյցարիայի վերահսկիչ մարմին Gespa-ն դիմել է դատախազություն՝ հետաքննություն սկսելու FIFA Collect հարթակի գործունեության վերաբերյալ։ Այս հարթակը FIFA-ի կողմից ստեղծված NFT-սերվիս է, որը թույլ է տալիս գնել թվային թոքեններ՝ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսեր ձեռք բերելու իրավունքով։
Gespa-ի տվյալներով՝ FIFA Collect-ը առաջարկում է ծառայություններ, որոնք կարող են համարվել խաղադրույքներ կամ լոտո։ Մասնակցությունը պլատֆորմի ակցիաներին և «չելենջներին» հնարավոր է միայն վճարովի հիմունքներով, իսկ արդյունքը որոշվում է պատահականության սկզբունքով։
Այս մեխանիզմը, ըստ շվեյցարական օրենքի, դասվում է լոտոյի և խաղադրույքների կարգավիճակին, իսկ նման թոքենները՝ օրինակ Right to Final-ը, համարժեք են սպորտային խաղադրույքներին, քանի որ դրանք տալիս են եզրափակչի տոմս գնելու իրավունք միայն այն դեպքում, եթե ընտրված թիմը դուրս գա եզրափակիչ։ Նման թոքենների գինը հասնում է մինչև 999 դոլարի։
Հետաքննությունը սկսվել է լրագրողների հարցումների և երկրպագուների քննադատության արդյունքում, ովքեր դժգոհել էին բարձր գներից։ Թոքենների սեփականատերերը իրավունք էին ստանում գնել տոմսեր՝ առանց իմանալու, թե որ թիմերն են խաղալու և որ ստադիոնում։ Բացի այդ, շատերին հասանելի էին միայն ամենաթանկ տոմսային կատեգորիաները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում