Անդրադառնոլով Թուրքիա-Ալբանիա տնտեսական հարաբերություններին՝ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ առևտրի ծավալները հասնում են 1 մլրդ դոլարի։ Մինչ օրս թուրքական ընկերություններն Ալբանիայում իրականացրել են 37 նախագիծ՝ 1.8 մլրդ դոլար արժողությամբ, որոնք վերաբերում են տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտին։
Շեշտվել է, որ թուրքական ընկերությունների համար Ալբանիայում կան զգալի հնարավորություններ ներդրումների համար հատկապես առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտներում։