ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշումը ասիացի գնորդների վրա, որ ռուսական էներգետիկ ռեսուրսների գնման ծավալները կրճատեն, կարող է 2025 թվականի դեկտեմբերից սկսած սահմանափակել Հնդկաստանի նավթի գնումները:
Սա Չինաստանի համար մատակարարումները կդարձնի ավելի էժան, հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունը նշել է, որ Վաշինգտոնը առևտրային բանակցությունների միջոցով ճնշում է գործադրում Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի վրա՝ ռուսական նավթի և հեղուկացված բնական գազի գնումները կրճատելու համար, մինչդեռ Մեծ Բրիտանիան վերջերս պատժամիջոցներ է կիրառել չինական և հնդկական ընկերությունների նկատմամբ:
ԵՄ պատժամիջոցների հաջորդ փուլում սպասվում են նոր սահմանափակումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում