Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է այն հիմնական բժշկական միջամտությունների ցանկը, որոնք ապահովագրության ներդրումից հետո 65 և ավելի տարիքի քաղաքացիներին տրամադրվելու է ապահովագրության շրջանակում։
Դրանք են․
Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:
Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:
Կատարակտի վիրահատություն:
Լեղապարկի հեռացում:
Ճողվածքների վիրահատություն:
Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):
Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում:
Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ):
Առիթմոլոգիական միջամտություններ( օրինակ աբլացիա):
Քարափշրում:
Հոդերի էնդոպրոթեզավորում:
Դեղորայք ( տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):
Նախարարը հիշեցրել է, որ սա ամբողջական ցանկը չէ, այլ պարզապես ամենահաճախ հանադիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է:
Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի:
Հոկտեմբերի սկզբին նախարարը մամուլի ասոլիոսով հայտարարեց առողջության ապահովագրության ներդրման մեկնարկի մասին․ նրա խոսքով՝ այն կներդրվի փուլային տարբերակով։ Առաջին փուլով համակարգի մեջ կներառվեն մինչև 18 տարեկաններն ու 65 և ավելի տարեկան մարդիկ, որոնց ապահովագրավճարները կվճարի պետությունը։
Առաջին փուլով կապահովագրվեն նաև 200․ 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացեղները․ դեռ պարզ չէ նրանց համար կվճարի գործատուն, թե՝ իրենք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում